Մատչելիության հղումներ

Եվրո 2024. Երկրորդ կիսաեզրափակիչը՝ Նիդերլանդներ-Անգլիա


Գերմանիա - Դրվագ Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպումից, Բեռլին, 6-ը հուլիսի, 2024թ.
Գերմանիա - Դրվագ Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպումից, Բեռլին, 6-ը հուլիսի, 2024թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում հուլիսի 10-ին կհանդիպեն Նիդերլանդների և Անգլիայի հավաքականները:

Մրցաշարի քառորդ եզրափակիչում շաբաթ երեկոյան Անգլիայի ընտրանին հետխաղյա 11-մետրանոցներով 5:3 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի թիմի նկատմամբ՝ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չէին գրանցվել:

Նույն օրը Նիդերլանդների հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Թուրքիայի թիմի նկատմամբ՝ հաշիվը բացել էին թուրքերը:

Առաջին կիսաեզրափակիչում հուլիսի 9-ին հանդիպելու են Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները:

Երկու կիսաեզրափակիչների հաղթողները հուլիսի 14-ին Բեռլինում կհանդիպեն Եվրո 2024-ի եզրափակիչում:

XS
SM
MD
LG