Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախագահն այսօր կայցելի Շուշի


Միրզիյոև-Ալիև հանդիպում, Ուզբեկստան, 2023թ․
Միրզիյոև-Ալիև հանդիպում, Ուզբեկստան, 2023թ․

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, աշխատանքային այցով, այսօր կժամանի Շուշի։

Ըստ Միրզիյոևի գրասենյակի՝ Ուզբեկստանի նախագահը Շուշիում կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն համագործակցության հետագա ընդլայնման հարցեր, մասնավորապես, տրանսպորտի և կապի, ներդրումային ու ֆինանսական ոլորտներում, ինչպես նաև կանաչ տնտեսության, վերականգնվող էներգիայի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցեր։

Նշվում է, որ պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։

Ալիևն արդեն Շուշիում է, նա եղել է նաև Ստեփանակերտում։

Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերջին օրերին՝ նոյեմբերի սկզբին։ Նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ մարտական գործողությունները դադարեցվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG