Մատչելիության հղումներ

Հայաստանի կողմից Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելն, աշխարհաքաղաքական առումով, ճիշտ քայլ էր․ Սաֆրաստյան


Հայաստանի կողմից Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելը, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, աշխարհաքաղաքական առումով, ճիշտ քայլ էր։

«Ազատության» հետ զրույցում Սաֆրաստյանը սա սպասելի քայլ համարեց՝ նշելով, որ այսպիսով Հայաստանը միանում է աշխարհի մոտավորապես 140 երկրներին, որոնք ճանաչել են Պաղեստինը որպես անկախ պետություն, այսինքն՝ կողմնակից են երկու պետությունների գաղափարախոսության վրա այդ բարդ՝ Պաղեստինի և Իրսրայելի խնդիրը լուծելու մոտեցմանը։

«Ես կարծում եմ, որ սա ճիշտ քայլ էր աշխարհաքաղաքական առումով, իսկ որ Թուրքիան դրան նայում է գոհունակությամբ, սա պայմանավորված է Թուրքիայի քաղաքականությամբ․ սա Թուրքիայի մոտեցումն է այս հարցին, որտեղ Էրդողանը և Թուրքիան փորձում է իր հեղինակությունն իսլամական աշխարհում, արաբական աշխարհում բարձրացնել», - ասաց Սաֆրաստյանը՝ շարունակելով․ - «Թուրքիան այստեղ էլ իր խաղն է խաղում․ մի կողմից փորձում է օգտագործելով սուր, հակաիսրայելական հռետորաբանություն իր հեղինակությունը բարձրացնել իսլամական, արաբական աշխարհում, բայց մյուս կողմից փորձում է հնարավորինս օգուտներ ստանալ և պահպանել այն օգուտները, որ ստանում էր Իսրայելի հետ համագործակցությունից։ Եթե Թուրքիայի այս ընդհանուր քաղաքականության շրջանակներում դիտարկենք Հայաստանի քայլը, իսկ դա արվում է այդպես Անկարայից, ապա պարզ է դառնում, որ Անկարայի համար դրական քայլ է Հայաստանի կողմից ճանաչելը Պաղեստինը որպես անկախ պետություն»։

Հունիսի 21-ին Երևանը հայտնեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ արձագանքեց Հայաստանի այս որոշմանը: Թուրքիայի նախագահը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը։

Սաֆրաստյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG