Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 2-ին այցելել է Կուրսկի մարզ։
Նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովի հետ հանդիպմանը դեսպանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել առևտրատնտեսական և գիտամշակութային կապերը Կուրսկի մարզի հետ։ Ռուսական կողմի տվյալներով՝ Կուրսկի և Հայաստանի մարզերի միջև ապանքաշրջանառությունն այս տարվա չորս ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 2 միլիոն դոլար։
Հարությունյանը Կուրսկում այցելել է է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստների դեմ հաղթանակի հուշահամալիր և Հայ-ռուսական բարեկամության պուրակ։
Նախօրեին դեսպանն այցելել էր Բելգորոդի մարզ։