Մատչելիության հղումներ

gg-ն հայտարարում է, որ իր դեմ վարույթն անհիմն է. ՔԿ-ն պնդում է՝ ընկերությունը խեղաթյուրում է


Հայկական «ջիջի» (gg) ընկերությունը հայտարարում է, որ իր դեմ քրեական վարույթն «ակնհայտ անհիմն և անօրինական» է։ Քննչական կոմիտեն դա հերքում է։

gg-ն այսօր արած հայտարարության մեջ նշում է, որ այդ վարույթի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն ու հասարակական գործունեությունն է:

Քննչական կոմիտեն, սակայն, այս հայտարարությունը «քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ» է որակել։

Տաքսի ծառայության սեփականատիրոջ, ապա նրան արձագանքած վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառումներից հետո Քննչականը երեկ խուզարկություններ սկսեց ընդդիմադիր շարժմանն աջակցող ընկերության ղեկավարների տներում ու gg-ի գլխամասում։

Կոմիտեն այսօր շեշտել է, որ հարկերից խուսափելու հատկանիշներով այս քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ մեկ տարի առաջ, նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։

«Դրա շրջանակներում նախօրեին իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է», - նշել է գերատեսչությունը։

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Խաչատուր Գրիգորյանը հունիսի 12-ի հանրահավաքի օրը Ֆեյսբուքում կոչ էր արել մասնակցել, սրան հետևել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի քննադատությունը։

Ընկերության փաստաբանը երեկ պնդել է, որ այդ խուզարկությունները վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառման շարունակությունն են, բռնաճնշումներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG