Մատչելիության հղումներ

gg-ի գրասենյակներում խուզարկություններ են հարկեր չվճարելու և փողերի լվացման գործի շրջանակներում


Հարկեր չվճարելու և փողերի լվացման հոդվածներով՝ դեռ մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում են այսօր իրավապահները որոշել խուզարկել gg ընկերության գլխավոր գրասենյակն ու ևս երկու հասցե։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գործը քաղաքական ենթատեքստ ունի հենց միայն այն պատճառով, որ ընկերության սեփականատիրոջ գրառումից հետո իրավապահները հիշեցին դրա մասին։

Խաչատուր Գրիգորյանն իր Ֆեյսբուքի էջում կոչ էր արել մասնակցել «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման հունիսի 12-ի հանրահավաքին՝ գրելով՝ «եթե դու ՀԱՅ ԵՍ, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ քո տեղը ԲԱՂՐԱՄՅԱՆԻ վրա է !!!»։

Այս գրառմանը հետևել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառումը։ Արայիկ Հարությունյանն անընդունելի, կտրուկ ու վիրավորական էր որակել գործարարի գրառումը։

«Հուսով եմ, որ բիզնեսն այս խառնակ շարժումից հետո կհասկանա, որ նման արտահայտությունները միայն վնաս են հասցնում գործին ու որևէ հավելյալ արժեք չեն ստեղծում մեր հանրության մեջ։ Դեռ կշարունակեմ օգտվել ծառայությունից՝ մեծ հույս հայտնելով, որ հետևություններ կարվեն: Կոչ կանեմ չփչացնել լավ ձեռնարկի վարկանիշը», - Ֆեյսբուքում գրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Հարությունյանի այս գրառմանը հետևել էին մեկնաբանություններ gg-ն բոյկոտելու մասին։

Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն «Ազատության»-ն ասաց, որ քրեական վարույթ կա նախաձեռնված, որի շրջանակներում խուզարկություններ են կատարվում gg ընկերությանն առնչվող երեք հասցեներում՝ առանց հավելյալ տեղեկատվություն տրամադրելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG