ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, ով նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներից է և ով կասկածվում է բողոքի ակցիաներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու համար, իր դեմ գործը շինծու է որակում։
Նա այսօր Քննչական կոմիտե էր եկել պարզաբանումներ ստանալու համար ու չգիտեր, որ իր նկատմամբ ևս քրեական հետապում հարուցելու միջնորդություն կա:
«Կեղծ, շինծու մեղադրանքներ են, մնացածն՝ իրավական է: Փաստաբանները կմեկանաբանեն», - «Ազատության»-ը ասաց Վարդանյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին ձերբակալելու որոշում կա, ոստիկանները նրան բաժին ուղեկցեցին:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն, ով ես Քննչական կոմիտեի շենքի մոտ էր, «Ազատության»-ը ասաց, որ 11 անձ է ձերբակալել, այդ թվում՝ երկու կին: Պատգամավորը սա քաղաքական հետապնդում համարեց։
Քննչական այսօր հաղորդել էր, որ ընդդիմադիր ակցիաներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածով 11 անձ է ձերբակալվել։ Ավելի ուշ Կոմիտեն պարզաբանել էր՝ երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել։
Մասնավորապես, ըստ Քննչականի, Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն նյութապես շահագրգռել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց: Վ.Դ.-ն ձերբակալվել է, իսկ Գ.Վ.-ի ձերբակալելու որոշում է կայացվել։