Հայաստանն ու Միացյալ Նահանգները երկու երկրների մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։
Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Համաձայնագիրը ստորագրվեց այսօր Երևանում կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ։