Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ըստ ԱՆ-ի՝ մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ընդհանուր բուժօգնության էր դիմել 7 տուժած, մեկը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։
Գազալցակայանում պայթյունը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Պայթյունից վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։
ՆԳՆ-ն երեկ հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը։
Պայթյունի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել՝ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով։