02:10
«Ազատությունը» ներկայացնում է իրավիճակը պայթյունի վայրից.
01:59
Ներկա պահին ՆԳՆ փրկարար ծառայության ուժերը և միջոցները բավարար են, հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Տեղում իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ տարաներում առկա վառելիքի մնացորդի այրման եղանակով սպառման, ինչպես նաև հրդեհի տարածումը և հետագա պայթյունը կանխելու համար», - նշել է նա։
01:39
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով՝ ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։
Նրանցից մեկն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Տուժածներից երկուսն, ըստ հաղորդագրության, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։
01:21
«Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և հենց այս պահին էլ կա պայթյունի վտանգ», - լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակը:
01:10
Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում, հայտարարում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ կոչ եմ անելով չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
12:36
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի:
12:13
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հատնում է՝ ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ:
Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս:
Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:
12:55
Պայթյուն է տեղի ունեցել Աբովյան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ։
Զոհերի և ավերածությունների մասին պաշտոնապես դեռ տեղեկություն չի հաղորդվել:
Թարմացումները նաև՝ «Ազատության» տելեգրամյան ալիքում.