Մատչելիության հղումներ

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցեր


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործախարարները երեկ հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգային, ինչպես նաև համագործակցության հարցեր։

Կողմերը խոսել են նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայի շուրջ տիրող իրավիճակի մասին։

Բայրամովը և Ֆիդանն անդրադարձել են նաև դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման միջադեպին։

Ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։ Հետաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG