Մատչելիության հղումներ

«Անի Գրանդ Հոթել»-ից քաղաքացու հաղորդման հիման վրա վարույթ է հարուցվել հոգեկան տառապանք պատճառելու հոդվածով


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Անի Գրանդ Հոթել»-ում զրուցում է լրագրողների հետ, Երևան, 25-ը մայիսի, 2024թ.
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Անի Գրանդ Հոթել»-ում զրուցում է լրագրողների հետ, Երևան, 25-ը մայիսի, 2024թ.

Շաբաթ օրը «Անի Գրանդ Հոթել»-ում գտնվող քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենեսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «հոգեկան տառապանք պատճառելը»։ Գործը քննում է Քննչական կոմիտեն, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Լսող սարք տեղադրելու հետ կապված հաղորդում, ըստ դատախազի խորհրդականի, չեն ստացել:

Այս օրերին բողոքի ակցիաներն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շաբաթ օրը պնդել էր, որ հյուրանոցի իր սենյակում լսող սարք են տեղադրել: Նրա փոխանցմամբ՝ գնացել են այն սենյակ, որտեղից փորձել են լսող սարքը տեղադրել, խնդրել են, որ դուռը բացի, կինը, սակայն, հրաժարվել է: Ժամանել է Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնակատարն ու ասել՝ մի քաղաքացի ահազանգել է, որ իր սենյակի դուռն ուզում են կոտրել, հետո էլ եկել տարել են այդ կնոջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG