Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել մեկ դի (անձը չպարզված տղամարդ), հայտնում է Փրկարար ծառայությունը։
Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։
Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում ավերածություններ են, փլուզումներ, փակ ճանապարհներ։
Ավելի վաղ փրկարար ծառայությունը հայտնել էր մեկ զոհի, մեկ անհետ կորածի մասին, որը գետն էր ընկել։
«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ