Մատչելիության հղումներ

Ախթալայից M6 միջպետական ճանապարհ տանող կամուրջն ամբողջությամբ ջրածածկ է. բնապահպան


Լուսանկարում ճանապարհը Ձորագետ գյուղի տարածքում
Լուսանկարում ճանապարհը Ձորագետ գյուղի տարածքում

Ախթալայից դեպի M6 միջպետական ճանապարհ տանող կամուրջն ամբողջությամբ ջրածածկ է, «Ազատության»-ը փոխանցեց բնապահպան Օլեգ Դուլգարյանը, որն այս պահին գտնվում է Ախթալայում։

Պարզ չէ, սակայն, այն ամբողջությամբ է քանդվել, թե մասնակի։ Ջրածածկ է նաև երկաթգիծը։

Այս կամուրջը Վրաստան տանող ճանապարհը կապում է հինգ գյուղերի հետ՝ Մեծ և Փոքր Այրումներ, Շամլուղ, Ճոճկան, Ախթալա։

Ձորագետ գյուղի տարածքում գտնվող «Ազատության» թղթակիցը հայտնում է, որ «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից հատվածը ևս ամբողջությամբ ջրածածկ է, գետը ողողել է ամբողջ ճանապարհը։

Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ։

«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG