Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է ուսումնական հաստատություններ, ուր թերություններ էր արձանագրել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ կանգառներ անելով այն դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ:

Նախորդ այցի ընթացքում, որից հետո Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել էր Արմավիրի մարզպետին, Լոռի այցից հետո՝ Լոռու մարզպետին ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահին, վարչապետը հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություն էր սկսել նորակառույց դպրոցներում ու մարզադահլիճներում, որտեղ Փաշինյանը կասկածի տակ էր դրել շինարարության ու գույքի որակը, չնայած դրանք արդեն պատրաստ էին շահագործման, ու երկրի ղեկավարն այցելել էր բացման արարողություններ անցկացնելու համար։

Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ աշխատանքների ծավալը մեծ է, և երբեմն դրանք ամբողջությամբ կատարյալ չեն իրականացվում։

Ջրառատում վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը:

XS
SM
MD
LG