Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին որոշ ժամանակով հեռացել է Մոսկվայից և չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը


ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի, արխիվ
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի, արխիվ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը: Տեղեկությունը Ռուսաստանի Առաջին ալիքի հեռուստաեթերում հայտնել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այո՛, որքան գիտենք, դեսպան Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարն իսկապես Մոսկվայում չէ:

«Դա մեզ հայտնեցին, երբ մենք աշխատում էինք նախագահի երդմնակալությանն օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին հրավիրելու հարցի վրա: Մենք Ռուսաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար ունենք, որքան հասկանում եմ, այդ թվում՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտի երեկվա ուղերձից, նրա ներկայությունը նախատեսված չէ այսօրվա արարողությանը», - նշել է Ռյաբկովը։

Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ընդունվել է «ոչ բարեկամական երկրների» դիվանագետներին նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրելու որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG