Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանն առաջին անգամ այցելել է Շուշի


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբի, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբի, արխիվ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին իր կնոջ հետ առաջին անգամ այցելել է 2020 թվականին Բաքվի վերահսկողության տակ անցած անցած Շուշի և Ֆիզուլի, հայտնել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջերս քննադատում էին դեսպանին, պնդելով, որ նա խուսափում է այցելել Շուշի։

Ինքը՝ դեսպանն ավելի վաղ ասել էր, որ այդտեղ քաղաքական պատճառներ չկան։

«Ես կգնամ, երբ պատրաստ կլինեմ, ես դեռևս պատրաստ չեմ», - նշել էր նա։

Իսկ այցից մի քանի օր առաջ «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նա հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղ կամ հարակից տարածքներ մեկնելու մտադրություն առայժմ չունի: «Հասկանալի է, որ վերադարձված տարածքները մյուսներից տարբերվում են: Այստեղ շատ ավելի մեծ կոորդինացիա է հարկավոր, բացի այդ՝ ես չեմ ցանկանում որևէ մեկի կազմակերպած շոուի մաս դառնալ որևէ տեղ մեկնելով», - ասել էր ԱՄՆ դեսպանը:

Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերջին օրերին՝ նոյեմբերի սկզբին։ Նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ մարտական գործողությունները դադարեցվեցին։

XS
SM
MD
LG