Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Լոնդոնի տրամադրած զենքը՝ Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։
«Ուկրաինան ունի այդ իրավունքը: Քանի որ Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական տարածքի վրա, դուք կարող եք հասկանալ, թե ինչու է Ուկրաինան անհրաժեշտություն զգում համոզվելու, որ պաշտպանում է իրեն», - ասել է նա Reuters-ին՝ հավելելով, որ այդ որոշումը պետք է կայացնի Կիևը:
Դեյվիդ Քեմերոնը նաև հայտարարել է, որ Ուկրաինային տարեկան ռազմական օգնությունը կկազմի 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ (3,7 միլիարդ դոլար)։
Կիևում Քեմերոնը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա նաև հայտնել է, որ Լոնդոնը Կիևին կտրամադրի ռազմական օգնության նոր խմբաքանակ։