Մատչելիության հղումներ

Կիրանցում առաջիկա օրերին կսկսվի այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում. Նիկոլ Փաշինյան


Կիրանց գյուղ, Տավուշի մարզ, 1-ը մայիսի, 2024թ.
Կիրանց գյուղ, Տավուշի մարզ, 1-ը մայիսի, 2024թ.

Կիրանցում առաջիկա օրերին կսկսվի այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովրդի կողմից, տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ այն մյուս 3 կետերի շուրջ մենք լուծումներ կփնտրենք։ Աշխատանքը կշարունակենք, մինչև գանք ինչ-որ հայտարարի։

Կիրանցի հատվածում սահմանազատման ենթակա 11 կետ կա, մի հսկա հատվածում Կիրանցի ժողովուրդն էլ չի վիճարկում այդ սահմանը», - նշեց նա։

Կիրանցում արդեն շուրջ շաբաթ փակ է դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Մարդիկ համոզված են, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

XS
SM
MD
LG