Կիրանցի մի խումբ բնակիչներ՝ շուրջ տասը հոգի, կառավարության շենքում են։ Ըստ գյուղից ստացած տեղեկատվության՝ վարչապետի հետ են հանդիպում։
Գործադիրի լրատվականը չի հաստատում տեղեկությունը։ Բայց, այն սկսվել է շուրջ մեկ ժամ առաջ։ Հանդիպանը նաև վարչական ղեկավարն է մասնակցում։
Լրացում. Ժամը 20։30-ի դրությամբ հանդիպումն ավարտվել է։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Օրերս Վրաստան տանող ճանապարհը Կիրանցի հատվածում փակած քաղաքացիներին էր այցելել Տավուշի մարզպետը, ասել, որ «Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ», հստակեցումներ պետք է արվեն։
Ճանապարհն այդ հատվածում շուրջ 10 օր փակ է։
Ավելի մանրամասն՝ այստեղ.