Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի միջազգային դատարանը ավարտեց Հայաստանի հայցի առնչությամբ Ադրբեջանի առարկությունների լսումների փուլը


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ավարտեց Հայաստանի հայցի առնչությամբ ադրբեջանական կողմի ներկայացրած առարկությունների լսումները։ Այս փուլի վերջին նիստում Հայաստանի ներկայացուցիչները դատարանին խնդրել են մերժել Ադրբեջանի առարկությունները, կամ դրանց անդրադառնալ գործի բուն քննության ընթացքում։

Հաագային դատարանում Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։

Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ։

Գալիք երկուշաբթի դատարանում սկսվելու է Ադրբեջանի հայցի առնչությամբ Հայաստանի առարկությունների լսումների փուլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG