Մատչելիության հղումներ

ԵՄ առաքելությունն իր 2000-րդ պարեկությունն է իրականացրել սահմանամերձ շրջաններում


Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը երեկ իր 2000-րդ պարեկությունն է իրականացրել սահմանամերձ շրջաններում։

Ըստ առաքելության X-ի էջի՝ դիտորդներին հանձնարարված էր մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից և զեկուցել իրավիճակը։

Նշվում է, որ առաքելությունը պարեկություն է իրականացնում 6՝ Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի հենակետերից։

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումների ակտիվացման ֆոնին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շաբաթ օրը պարեկություն էր իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում՝ հայտարարելով, որ իրավիճակը եղել է կայուն և հանգիստ: Եվրոպացի դիտորդներն այցելել են նաև ապրիլի 7-ին ադրբեջանական կրակոցից վնասված Տեղ գյուղի բնակչի տուն։

Դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։

Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Բաքուն, մասնակվորապես, նշում է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում ակտիվորեն օգտագործվում է որպես «հակաադրբեջանական քարոզչության գործիք»։

XS
SM
MD
LG