Մատչելիության հղումներ

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով


Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության, «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա այնտեղ գնում են նաև զինծառայողներ Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է նա։

Բաքուն ևս մինչ այս բազմիցս դժգոհություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման կապակցությամբ։

Եվրոպացի դիտորդները հայ-ադրբեջանական սահմանը դիտարկում են 2022-ից, այն ժամանակ առաքելության կազմում 40 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։

Առաքելության մանդատը երկու տարի է։

Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG