Մատչելիության հղումներ

Լավրովը և Ֆիդանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում


Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Հաքան Ֆիդան
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Հաքան Ֆիդան

Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Lավրովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը:

Նախարարները քննարկել են մի շարք հարցեր, որոնց անդրադարձել են մեկ ամիս առաջ Անթալիայի դիվանագիտական հավաքի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:

Լավրովը և Ֆիդանը մասնավորապես խոսել են Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում` տարածաշրջանային ձևաչափով «3+3» հարթակի գործարկման մասին:

Անդրադարձ է եղել նաև ռուս-թուրքական համագործակցության որոշակի ուղղություններին և տարբեր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցին։

XS
SM
MD
LG