Մատչելիության հղումներ

Լավրովը զրուցել է Ֆիդանի և Բայրամովի հետ


Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Նախարարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում:

«Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա և հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Կողմերն անդրադարձել են «ռուս-թուրքական համագործակցության որոշ ասպեկտներին, այդ թվում՝ ամենաբարձր և բարձր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին»։

Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի միջև: Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG