Մատչելիության հղումներ

Լավրովն ու Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում


Լավրով, Ֆիդան, արխիվային լուսանկար
Լավրով, Ֆիդան, արխիվային լուսանկար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Նյու Յորքում Թուրքիայի իր գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ քննարկել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Լավրովն ու Ֆիդանը մանրամասն քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները, անդրադարձել էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացմանը։

Անդրադառնալով միջազգային օրակարգին՝ երկու երկրների արտգործնախարարները կարևորել են Մոսկվայի և Անկարայի քայլերի համակարգումը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծում գտնելուն, մասնավորապես, Գազայի հատվածում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում և առհասարակ նաև Սև ծովի գոտում, ինչպես նաև Հարավային Կովկասում։

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG