Մատչելիության հղումներ

ԱԺԲ գրասենյակներում, տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ


«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Օրերս ԱԺԲ -ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով «հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են», նշեց Գոռ Աբրահամյանը։

Ահաբեկչության այս գործով կան երեք մեղադրյալներ, այլ ձերբակալությունների մասին ՔԿ-ն տեղեկություններ չի հաղորդում։

. Մարտի 29-ին իրավապահները ավելի քան 40 հասցե էին խուզարկել։

. Խուզարկություններն անցկացվել էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության դրվագով հարուցված վարույթի շրջանակում։

. Իրավապահները ծանր հոդվածներով մեղադրանք են առաջադրել ոստիկանական բաժին զինված ներխուժման փորձ կատարած 3 տղամարդկանց:

. ԱԺԲ-ից, սակայն, հայտարարում են, որ տեղյակ չեն եղել իրենց համակիրների գործողությունների մասին, միևնույն ժամանակ արդարացնում են նրանց գործողությունները՝ դրանք որակելով ապստամբության օրինակ վարչապետ Փաշինյանի քաղաքականության դեմ։

XS
SM
MD
LG