Մարտի 24-ին Ոստիկանության Նոր-Նորքի բաժին ներխուժել փորձած երեք անձանցից երկուսը՝ կալանավորվել են, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Երեկ հաղորդվեց, որ երեքի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել։ Կոմիտեն այսօր տեղեկացնում է, որ միջնորդությունները բավարարվել են, երեք անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, ինչպես նաև խմբի կազմում ապօրինի զենք պահելու և նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար, Ս.Հ.-ն և Վ.Գ.-ն կալանավորվել են, իսկ Ա.Մ.-ն շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում, նրա ձերբակալումը հնարավոր չի եղել առողջական վիճակի պատճառով, սակայն որոշումը կայացված է։
Կիրակի օրը ժամը 17։00-ի սահմաններում, 3 հոգի փորձել են ներխուժել ոստիկանության վարչական շենք, նրանք գործադրել են նռնակ։ Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսին վնասազերծել են ԱԱԾ ծառայողները։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով։