Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Մարությանի թիմից։
Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։
Փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին: Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ հայտարարել էր նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։