Մատչելիության հղումներ

Ոստիկանության բաժին երեկ ներխուժման փորձից հետո իրավապահները լայնածավալ խուզարկություններ են իրականացնում․ ՔԿ


Նոր Նորքի ոստիկանության բաժին երեկ ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է, մյուս երկուսը հիվանդանոցում՝ ստացիոնար բուժում են ստանում, «Ազատության»-ը հայտնեցին քննչական կոմիտեից։

Կոմիտեից նաև տեղեկացրեցին, որ այս պահին իրավապահները լայնածավալ գործողություններ, խուզարկություններ են իրականացնում։ Թե ստույգ ինչ խուզարկությունների մասին է խոսքը, կոմիտեից չեն մանրամասնում։

Ազգային-ժողովրդական Բևեռն է ֆեյսբուքյան էջում գրառում կատարել, նշելով, որ ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Բևեռի աջակիցների բնակարաններում:

Երեկ ժամը 17։00-ի սահմաններում, 3 հոգի փորձել է ներխուժել ոստիկանության վարչական շենք, նրանք գործադրել են նռնակ։ Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսին վնասազերծել են ԱԱԾ ծառայողները։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով։ Թե ինչ էին պահանջում ոստիկանություն ներխուժած անձինք, դեռևս չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG