«Անկարան և Վաշինգտոնը համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների ներդաշնակ կիրառման շուրջ», - հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
Թերթի տեղեկություններով՝ Վաշինգտոնը խոստացել է թուրքական կողմին նախապես տեղեկացնել այն ընկերությունների մասին, որոնք, ըստ Վաշինգտոնի, խախտում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և կարող են ենթարկվել ամերիկյան սանկցիաների։
«Այդ ծանուցումից հետո պաշտոնական Անկարան իր սեփական հետաքննությունը կանցկացնի՝ պարզելու համար, թե ամերիկյան կողմի ներկայացրած տվյալները որքանով են համապատասխանում իրականությունը», - հաղորդում է Hurriyet-ը։
Նախկինում Ռուսաստանի հետ գործակցող թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցները սահմանվում էին առանց որևէ նախազգուշացման։