Մատչելիության հղումներ

ԵՄ-ի նոր սանկցիոն ցանկում են Պուտինի խոսնակի ընտանիքը և նախագահի մտերիմը համարվող մարմնամարզուհին


ՌԴ ԱԳ նախարարությունը, արխիվ, Մոսկվա:
ՌԴ ԱԳ նախարարությունը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ համաչափ պատասխան միջոցներ կձեռնարկի Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցների կապակցությամբ:

Նախօրեին Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցների 6-րդ փաթեթը: Եվրոպացիները մասնակի էմբարգո են դրել ռուսական նավթի վրա, SWIFT համակարգից անջատել են Ռուսաստանի ամենախոշոր դրամատունը՝ Sberbank-ը:

Սև ցուցակում են հայտնվել «Օբորոնէքսպորտ», «Վոյենտելեկոմ», «Վոյենտորգ», «Կամազ», «Տատնեֆտ-Նեֆտեխիմ», «Սեմդիզել» ընկերությունները:

Եվրամիության տարածքում կարգելափակվի «Ռոսիա-24», «ՌՏՌ-Պլանետա», «ՏՎ-Ցենտր» հեռուստաընկերությունների հեռարձակումը:

Սանկցիոն ցանկում են նաև ֆիզիկական անձինք, մասնավորապես, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ Օլիմպիական չեմպիոն գեղասահորդ Տատյանա Նավկան, Պեսկովի չափահաս երեխաները՝ Ելիզավետան և Նիկոլայը, «Յանդեքս» ընկերության հիմնադիր Արկադի Վոլոժը, նախկին մարմնամարզուհի, նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմը համարվող Ալինա Կաբաևան:

Պատժամիջոց է սահմանվել նաև «Բելինվեստբանկ» բելառուսական դրամատան նկատմամբ:

XS
SM
MD
LG