Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են


Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ մարտի 15-ին ձերբակալված Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են: Խոսքը Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի և նույն բաժնի ավագ մասնագետի մասին է։

Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։

Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG