Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյա է այսօր ձերբակալվել, «Ազատության»-ը հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը նույն վարչության աշխատակից։
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ նրանց կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել։
Քննվող քրեական նույն վարույթի շրջանակներում ավելի վաղ ևս երկու հոգի էին ձերբակալվել։