Կիպրոսն աջակցում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը և կողմ է ԵՄ առաքելության ավելացմանը, այսօր Երևանում հայտարարեց Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը։
«Կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն Եվրամիությանը»,- իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին նշեց Կիպրոսի ԱԳ նախարարը։
2023-ի փետրվարի 20-ին Եվրամիության դիտորդական առաքելության 100 դիտորդներ ժամանեցին Հայաստան՝ «նպաստելու սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչպես նաև աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Դեկտեմբերի վերջին ԵՄ խորհուրդը ընդլայնեց Հայաստանում իր դիտորդական առաքելությունը՝ դիտորդների թիվը հասցնելով 209-ի: Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։
Նա նաև ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման ջանքերը։
«Ագրեսիան, ռևիզոնիզմը, տեղահանումը, այս բոլոր անհանդուրժելի գործիքներ են միջազգային համայնքներում, հարկադրանքը և ուժի կիրառումը չի կարող լինել երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությանը պետք է հարգվեն լիովին համապատասխան միջազգային հանրային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Մենք պարտավոր ենք՝ իբրև միջազգային համայնք, կանգնել ագրեսիային, ռևիոզինիզմին և աջակցելու Հայաստանին թե քաղաքական տեսանկյունից, թե նաև նյութապես», - հայտարարեց նա։
«Վստահ եղեք, որ ամբոջությամբ մենք սատարում ենք մեր հայ ընկերներին այս հարցում», - շեշտեց Կոնստանտինոս Կոմբոսը։