Մատչելիության հղումներ

ՀՀ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն հայ սահմանապահներ մնան


Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Երևանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը պետք է ամբողջությամբ իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը, նշել է նա:

«Անկախության շրջանում Հայաստանը տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։ Հայաստանը իր հստակ դիրքորոշման մասին պաշտոնական նամակով տեղյակ է պահել Ռուսաստանի Դաշնությանը», - ասել է Գրիգորյանը։

Կրեմլի խոսնակը, մինչդեռ, այսօր ասել է, որ Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հարցումներ չեն եղել։

Ազգային ժողովի նախագահն օրերս հայտարարել էր, թե լավ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան օդանավակայանից՝ կասկածի տակ դնելով նրանց արդյունավետությունը։

XS
SM
MD
LG