Մատչելիության հղումներ

ԵՄ վիզաների վերացման համար ռուսները «Զվարթնոց»-ից պիտի դուրս գան. Լուսինե Հակոբյան


Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանն ասում է՝ Եվրամիությունը հնարավոր համարում է Հայաստանի անդամակցությունը, սակայն ԵՄ-ն հրավիրող կողմ չէ։ Հայաստանը պետք է շահագրգռություն դրսևորի, «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Կուլիսային նման խոսակցություն, տրամադրություններ Դուք Եվրամիությունում նկատե՞լ եք։

Լուսինե Հակոբյան. - Նոյեմբերին Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի տարեկան համաժողովը կայացավ, և քաղհասարակության ներկայացուցիչները Եվրամիության պաշտոնատար անձանց, բավական բարձրաստիճան, ուղիղ հարցադրում արեցին՝ հնարավոր համարո՞ւմ է Եվրամիությունը Հայաստանի անդամակցությունը։ Եվ հստակ էր պատասխանը, որ այո, հնարավոր համարում է, բայց այստեղ Եվրամիությունը չէ, որ հրավիրող կողմ է, և հրավերներ երբևէ չեն ուղարկվում։ Այսինքն՝ Հայաստանը պետք է շահագրգռություն դրսևորի և դիմի անդամակցության համար, և դրանից հետո, իհարկե, այդ դիմումը քննության առարկա կդառնա։

Բավական կարևոր ֆորում է այդ համաժողովը, որովհետև այդտեղ հավաքվում են Արևելյան գործընկերության անդամ այլ պետություններ, որոնցից մի քանիսն այս պահին թեկնածուի կարգավիճակ ունեն, և իրենք էլ դա էին ասում, որ իսկապես շատ կարևոր և ճիշտ պահ է Հայաստանի համար ևս դրսևորելու այդ հավակնությունը, որովհետև Եվրամիությունը խնդիր ունի սահմանելու իր սահմանները, և եթե օրինակ՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը հաջողությամբ անցան այդ գործընթացը, և Եվրամիությունը սահմանազատեց իր սահմանները, ապա հասկանալի է, որ միայն Հայաստանի համար ևս մի ընդլայնում չի նախաձեռնելու, կամ այդ ընդլայնումն ինչ-որ այլ էտապների և այլ փուլերի հետ է կապված լինելու, և դրա համար հիմա է նպատակահարմար Հայաստանի համար՝ նաև օգտվելով Վրաստանում տեղի ունեցող գործընթացներից այդ հայտը ներկայացնելու։

«Ազատություն». - Բայց, ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության անդամ է։ Արդյոք այս գործընթացները, թեկուզ անգամ թեկնածուի կարգավիճակը համատեղելի՞ են։

Լուսինե Հակոբյան. - Չէ, միանշանակ, այդ երկու կազմակերպություններից Հայաստանը պետք է դուրս գա, եթե լուրջ հավակնություններ ունի, դա ուղիղ տեքստով էլ է ասվել, և քաղհասարակությանն է ասվել, և վստահ եմ, պաշտոնյաներին էլ Հայաստանի ասվել է։

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում.

XS
SM
MD
LG