Մատչելիության հղումներ

Շիրակում 1-2 տարի առաջ նորոգված ճանապարհներին արդեն փոսեր ու կարկատաններ են


Շիրակի մարզում 1-2 տարի առաջ նորոգված ճանապարհներին արդեն փոսեր ու կարկատաններ են։

«Ճանապարհի յուրաքանչյուր հատվածում 20 մետրը մեկ կարկատան կա գցած առնվազն։ Էլ որակն ո՞ւր մնաց, ավելի լավ էր՝ քանակը քիչ լիներ, որակը՝ բարձր՝ իմ կարծիքով», - ասում է վարորդներից մեկը, - «Այստեղ վերահսկողություն չի կարող լինել»։

Փոսերով նորակառույց ճանապարհների հարցն օրերս կառավարության նիստում քննարկվեց։ Կառավարությունը 6 տարում 1300 կմ-ից ավելի ճանապարհ է հիմնանորոգել՝ ծախսելով մոտ 183 մլրդ դրամ։ Այս գումարից մոտ 4 միլիարդը հատկացվել է Գյումրի-Արմավիր ճանապարհի համար։ Ընդ որում՝ այս ճանապարհը դեռ կառուցապատման փուլում է, բայց ասֆալտապատված հատվածներում պարբերարաբար նոր փոսեր են առաջանում։

Նույն վիճակն է նաև Գյումրի - Կապս ու Գյումրին շրջանցող նորակառույց ճանապարհին։ Շինարարների արդարացումները մի քանիսն են՝ մեկ վնասված ջրագծի պատճառով է ճանապարհը քանդվում, մեկ անձրևաջրերն են շարքից հանում ասֆալտի շերտը։ Գյումրի-Արմավիրը կառուցող «Եվրոասֆալտի» ներկայացուցիչը դեռ կես տարի առաջ էր վստահեցրել, որ երաշխիքային ժամկետում թերությունները կվերացնեն։

Վեց ամիս այս ճանապարհին այդ նույն հատվածներում արված կարկատանները փոս են ընկել, ճաքերը՝ տարածվել։ Նոր փոսեր են էլ կան։

Տարածքային կառավարման նախարարության տվյալներով՝ ասֆալտապատման պետական մրցույթներ շահած երկու կազմակերպությունն անցած տարի սև ցուցակում է հայտնվել, ևս 4 ընկերություն դատարանում վիճարկում է սև ցուցակ ընդգրկվելու հարցը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG