Մատչելիության հղումներ

«Մարդիկ չգիտեն՝ ինչպես գնան-գան». Գյումրիում ջրագծեր են փորում, ճանապարհները ցեխի մեջ են


Գյումրիի ամենամեծ՝ «Անի» թաղամասում մի քանի օր է՝ սկսել են հարթեցման ու խճապատման աշխատանքներ։

Կարկատաններով փողոցների վիճակն այստեղ ավելի վատացավ, երբ «Դորոժնիկ» ընկերությունը սկսեց թաղամասի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի փոխարինումը, ընդ որում՝ անընդհատ երկարաձգելով աշխատանքի վերջնաժամկետը, ինչն էլ իր հերթին ձգձգեց ասֆալտապատումը։ Երեք տարում փողոցները գրեթե ոչ երթևեկելի դարձան։

Օրերս «Դորոժնիկի» ու Գյումրիի քաղաքապետի հանդիպումը լարված անցավ։ Համայնքապետը քաղաքացիներից ստացած բողոքների երկար ցանկն էր բերել, ինչպես նաև տարբեր թաղամասերի ցեխոտ ու քանդված փողոցների լուսանկարները։ Վարդգես Սամսոնյանը «Դորոժնիկից» պահանջեց հստակ ժամկետ ասել՝ երբ կխճապատեն իրենց իսկ քանդած փողոցները։

Ամբողջությամբ՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG