Թեև Գյումրիի միակ`50-ամյակի կամուրջը տեխնիկական վատ վիճակում է, բայց թերությունները վերացնելու գումար քաղաքապետարանը չունի։ Գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է՝ տեղական բյուջեով այն նորոգել հնարավոր չէ։
«Երևի մեր կառավարությանը կդիմենք, մեր կառավարությունը երևի ձեռք կմեկնի մեզ՝ թեկուզ սուբվենցիոն ծրագիր», - «Ազատության»-ը ասաց Գասպարյանը՝ նշելով, որ խոսքը բավականին լուրջ գումարի մասին է, որովհետև «դա սովորական շինություն չէ, ստրատեգիական նշանակության աբյեկտ է»։
Շուրջ 50 տարի շահագործվող կամուրջը երբևէ չի նորոգվել։ Նույնիսկ անզեն աչքով դրա առանձին հատվածներում երևում է քայքայված երկաթբետոնե ծածկը, հատված էլ կա, որ պարզապես քարեր են տեղադրել կամուջի ու հենասյան արանքում։ Ամենաանհավանականը՝ կամուրջի բետոնե ծածկի արանքից ծառ է աճել։
Սրանք տեսանելի թերություններն են, իսկ մասնագիտական ուսումանսիրության կամուրջը առաջին ու վերջին անգամ 20 տարի առաջ է ենթարկվել՝ երկրաֆիզիկայի ու ինժեներային սեյսմաբանության ինսիտուտի մասնագետների կողմից։
Աղասի Հովսեփյանը, որ մասնագիտական խմբի անդամներից մեկն էր, ասում է կամուրջը կառուցապաման ժամանակ է թերություններով կառուցվել ու ուսումնասիրությամբ տասնյակ թերություններ են արձանագրվել, որոնք կամա թե ակամա ազդում են կամուրջի փաստացի տեխնիկական վիճակի վրա։
Արդյո՞ք կամուրջն այսօր վթարային վիճակում է, իսկ դրա վրայով երթևեկությունն էլ` անթույլատրելի։
Պարզաբանումները՝ ստորև․