Իր զենքով խուլիգանություն կատարելու մեղադրանքով կալանավորված գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն այսօր ազատ արձակվեց՝ 5 միլիոն դրամ գրավի և բացակայության արգելքի դիմաց, «Ազատության»-ը փոխանցեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել էր հունվարի կեսերին։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Էրիկի մոտ» անվամբ հացատանը հունվարի 11-ի երեկոյան Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, ինչից վնասվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին։ Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրել էր, որ այս գործով կա չորս մեղադրյալ, որոնցից երկուսը, այդ թվում՝ գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը կալանավորված են։
Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը։ Փաստաբանը պնդել էր, թե իշխանություններն այս առիթն օգտագործել են իրենց քննադատ Խաչատրյանին կալանավորելու համար։