Աղդամում (Ակնա) ականի վրա ադրբեջանցի է պայթել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հաղորդման մեջ նշվում է, որ 29-ամյա տղամարդը երկու ոտքից վիրավորվել է, նրա ստորին վերջույթներն ամպուտացվել են։
Պաշտոնական Բաքուն հերթական անգամ հայտարարել է, որ ականների հարցը լուրջ խնդիր է մնում, և նշել, թե Երևանը «տարբեր պատրվակերով հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները»։
Մինչդեռ, Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին հունվարի 26-ին։