Մատչելիության հղումներ

Չեխիայի քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ ԱԱԾ-ում տվյալներ առկա չեն


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Չեխիայի Հանրապետության քաղաքացու կողմից Հայաստանի պետական սահմանը հատելու վերաբերյալ ԱԱԾ-ում տվյալներ առկա չեն, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են գերատեսչությունից։

Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները փետրվարի սկզբին գրել էին, թե Չեխիայի քաղաքացուն սահմանն ապօրինի հատելիս զինվորականներն են բռնել։ Թե սահմանի որ հատվածում, չէին հստակեցրել։ Միայն շեշտել էին, որ Չեխիայի քաղաքացուն «հաջողվել է անվնաս անցնել ոչ միայն հայկական դիրքերով, այլև՝ ականապատ տարածքով»։

Դրանից պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած Caliber.az-ը եզրահանգում էր արել ու չէր բացառել, որ Չեխիայի քաղաքացին կարող է արևմտյան հետախուզական ծառայությունների լրտես լինել՝ ակնարկելով Հայաստանում Եվրամիության առաքելությունը։

Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկությունը հաստատել են Հայաստանում Չեխիայի դեսպանատից, սակայն չեն հայտնել՝ ով է նա ու ինչպես է հայտնվել Ադրբեջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG