Ռուսաստանի Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական կողմի երեկ երեկոյան հրետակոծությունից վիրավորված երեք մարդ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նրանք վիրահատվել են, բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։
Ի պատասխան Ռուսաստանի հարձակումների՝ ուկրաինական կողմը հարվածում է սահմանակից Բելգորոդի մարզին, սակայն Կիևը չի մեկնաբանում Ռուսաստանի տարածքում ռազմական գործողությունները։