Ռուսաստանի արդարադատության նախարարությունն անվանի գրող Լյուդմիլա Ուլիցկայային ճանաչել է «օտարերկրյա գործակալ» և ընդգրկել միասնական ռեգիստրում, հաղորդում է գերատեսչության կայքը։
Ուլիցկայան դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և լքել է Ռուսաստանը։
Գերատեսչությունն «օտարերկրյա գործակալների» ցուցակում է ընդգրկել կինոռեժիսոր Իլյա Խրժանովսկուն, Ռուսաստանի կոմունիստական կուսակցություից Պերմի քաղաքային դումայի նախկին պատգամավոր Սերգեյ Մեդվեդևին, տասնյակ քաղաքական և հասարակական այլ գործիչների, ինչպես նաև «Հուշամատյան» («Մեմորիալ») իրավապաշտպան կենտրոնը և «Օգնություն է պետք» («Нужна помощь») բարեգործական հիմնադրամը և իրավապաշտպան ու բարեգործական այլ կառույցներ: