Մատչելիության հղումներ

Լրացավ մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարին


Լուսանկարը՝ Կառավարության պաշտոնական կայքից
Լուսանկարը՝ Կառավարության պաշտոնական կայքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծաղիկներ է խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այս մասին հաղորդում է Կառավարության պաշտոնական կայքը։

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 16-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր բողոքում էին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտի 1-ի սպանություններից 16 տարի անց էլ 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ վեց տարի առաջ հայտարարել էր, թե «Մարտի 1-ի» գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»։ Մեկ տարի առաջ էլ վարչապետը հայտարարել է, որ «Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն»

XS
SM
MD
LG