Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի պնդումը՝ հավելելով՝ որ այսօր` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդել էր, թե հայկական զինված ուժերը այսօր ժամը 12:45-ին կրակ են բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։