Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, թե հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ


Բաքուն պնդում է, որ հայկական զինված ուժերը այսօր ժամը 12:45-ին կրակ են բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում այլ մանրամասներ չեն նշվում։

Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Բաքվի մեղադրանքներին:

Ադրբեջանի ՊՆ-ն երեկ պնդել էր, որ հայկական կողմը նույն ուղղությամբ կրակ է բացել, սակայն «ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցներ չեն ձեռնարկել»: Հայաստանի ռազմական գերատեսչությունից «Ազատությանը» փոխանցել են, որ Բաքվի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG