Մատչելիության հղումներ

Քննիչները Նավալնիի մորը վերջնագիր են ներկայացրել՝ «կա՛մ գաղտնի թաղում, կա՛մ թաղում գաղութում»


Քննիչները քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Նավալնայային վերջնագիր են ներկայացրել՝ կա՛մ նա կհամաձայնի գաղտնի թաղմանը, կա՛մ ընդդիմադիրին կթաղեն գաղութում, ասել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Մեկ ժամ առաջ քննիչը զանգահարել է Ալեքսեյի մորը և վերջնագիր տվել: Նա պետք է 3 ժամում համաձայնություն տա գաղտնի հուղարկավորության առաջարկին՝ առանց հրապարակային հրաժեշտի, կամ Ալեքսեյին կթաղեն գաղութում»,- ասել է Յարմիշը:

Նրա փոխանցմամբ՝ Նավալնիի մայրը հրաժարվել է բանակցել Քննչական կոմիտեի հետ, ասելով, թե նրանք իրավասություն չունեն որոշելու, թե ինչպես և որտեղ պետք է թաղեն որդուն:

XS
SM
MD
LG