Մատչելիության հղումներ

Հայաստանից Ադրբեջան անցած չեխի գործով հետաքննությունը շարունակվում է․ «Թրենդ»


Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության շենքը Բաքվում, արխիվ

«Հայաստանի տարածքից Ադրբեջան անցած Չեխիայի քաղաքացու գործով հետաքննությունը շարունակվում է, այն իրականացնում է երկրի Պետանվտանգության ծառայությունը», - հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հավելյալ մանրամասներ չեն հաղորդում՝ նշելով միայն, որ Չեխիայի քաղաքացին, որի ինքնությունն առայժմ չի բացահայտվում, Ադրբեջան է անցել՝ հատելով Հայաստանի հետ սահմանին գտնվող ականապատ դաշտերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG